ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Համազգային վստահություն Զինված ուժերին»

«Համազգային վստահություն Զինված ուժերին»
06.09.2014 | 11:03

«Համազգային վստահություն» խորհուրդը, ԵԿՄ «Նաիրիի» բաժանմունքի և ՀՀ ՊՆ աջակցությամբ սեպտեմբերի 6-ին նախաձեռնել է նախագիծ ՝ «Համազգային վստահություն Զինված ուժերին» խորագրով: Ծրագրով նախատեսվում է այց Նոյեմբերյանի և Իջևանի զորամասեր, որտեղ Հայաստանի Զինված ՈՒժերի սահմանամերձ ստորոբաժանումներին՝ ի դեմս հրամանատարների, կհանձնվի դիպլոմ և արձանիկ՝ «Համազգային վստահություն Հայոց բանակին», որը խորհրդանշում է ժողովրդի վստահությունը հայոց բանակին:

Հանձնման արարողությունը կուղեկցվի երգիչ, երգչուհիների համերգային համարներով:

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ